Ավելի քան 50% էներգախնայողություն ջերմոցներում
Հայաստանի և արտերկրի գործընկերների հետ համագործակցելով՝ առաջարկում ենք կառուցել ջերմոցներ կամ վերակառուցել ձեր գործող ջերմոցը, ներդնել ժամանակակից «կանաչ» տեխնոլոգիաներ, ջեռուցման և հովացման գործընթացները իրականացնել ստորգետնյա անվճար ջերմային էներգիայով։
Էներգախնայողությունը ապահովվում է միջավայրի ջերմության և սառնության հաշվին, ստորգետնյա հատուկ օդափոխության համակարգով, ինչի շնորհիվ ջերմատանը +1C ջերմաստիճան է, երբ դրսի ջերմաստիճանը -20 է:
Տեխնոլոգիայի շնորհիվ կարելի է հասնել գազի նվազագույնը 50% խնայողության։
Առաջարկվող ավտոմատացված համակարգերի և տեխնոլոգիայի շնորհիվ ձեր ջերմոցների հովացման համակարգերը միջինը կծախսեն 3-4 անգամ պակաս ջուր։
Արդյունավետ կոնստրուկցիաները արևի ճառագայթները առավելագույնս կվերածեն ջերմային էներգիայի, իսկ մշակված հատուկ ծածկերը ջերմությունն առավելագույնս կպահեն ջերմատանը։
Առաջարկվող տեխնոլոգիայի շնորհիվ առնվազն կրկնակի ծավալով տնտեսվում է ածխաթթու գազի արտանետումները։
Մինչև սույն թվականի դեկտեմբերի 31-ը կարելի է օգտվել նաև պետական աջակցության 0% տոկոսադրույքով լիզինգավորման ծրագրից։ Պետական հետվերադարձի ծրագրով մինչև 3000 քմ կառուցվող ջերմատների համար յուրաքանչյուր 1քմ․-ի կարող եք ստանալ 15.000 դրամ ետվերադարձ։
Արտոնյալ պայմաններով վարկերի ներգրավվման, տեխնոլոգիայի ներդրման և «կանաչ» ֆինանսավորման հարցերով անվճար խորհրդատվության համար կարող եք կապ հաստատել, սիրով կպատասխանենք բոլոր հարցերին։