Բջնիի, Երևանի աղի լճից, Արարատյան դաշտավայրի աղբյուրներից մեկի համար, որտեղ ստացվել է լիթիումի պարունակության առավելագույն արդյունք՝ իրականացվել է եռակի նմուշառում
Արդյունքում ստորգետնյա ջրերից մեկում բացահայտվել է լիթիումի էական պարունակություն, ինչն իրենից ջրերից լիթիումի արդյունահանման հնարավորություն է ներկայացնում։ Միևնույն ժամանակ ուղեկցող տարրերից մեկի բարձր կոնցենտրացիա է հայտնաբերվել, որը խոսում է տնտեսական արժեք ներկայացնող հանքային գոտու մասին։
Անալիզներն իրականացվել են ժամանակակից սարքավորումներով, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի քիմիական լաբորատորիայում։
Կրկնակի նմուշառման և անալիզների արդյունքները լրացուցիչ ստուգվել և հաստատվել են Լեռնամետալուրգիայի ինստիտուտում։
Լեռնամետալուրգիայի ինստիտուտի տրամադրած փորձարկման արձանագրություններին ծանոթանալու համար կարող եք ուղարկել հետաքրքրության հայտ, որին ի պատասխան ֆայլերը կուղարկենք առանձին նամակով։