Ծրագրի թեմայի շուրջ ավարտական աշխատանքի պաշտպանություն
Posted on
May 22, 2025
Ավարտական աշխատանքի թեման՝ Երկրաջերմային էներգիայի արտադրության և օգտակար բաղադրիչների համաժամանակյա կորզման տեխնոլոգիայի նախագծում
Ուսանող՝ Սարօ Րաֆֆիի Շուրէլեան, Լ101ա, «Քիմիական տեխնոլոգիաներ»
Ղեկավար՝ ՀԱՊՀ դոցենտ, տ.գ.թ. Ակարմազյան Հ․Ս․
Խորհրդատու՝ տ․գ․թ․, ասիստենտ Խաչատրյան Ս․Ս
Աշխատանքի պաշտպանության սահիկաշարը
Աշխատանքի մասին
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) օտարերկրա ուսուցման բաժանմունքի ուսանող Սարո Շուրելեանն իր նախաավարտական պրակտիկան է անցկացրել մեր կազմակերպությունում։ Աջակցություն է ցուցաբերվել ուսանողի դիպլոմային աշխատանքի կատարմանը։ Տրամադրվել է նյութեր և անալիզի ստացված արդյունքները։ Հայաստանում այս թեմայի շուրջ դիպլոմային աշխատանք իրականացվել է առաջին անգամ։ Աշխատանքը պաշտպանության ներկայացվեց 2025թ-ի մայիսի 22-ին և արժանացավ գերազանց գնահատականի հանձնաժողովի կողմից։
Սարո Շուրելեանի աշխատանքը, ծրագրով ստացված արդյունքները հետաքրքրություն են առաջացրել արտերկրի մասնագետների շրջանում։ Ուսանողը ստացել է հրավեր մասնակցելու կանադական Kingston Process Metallurgy ընկերությունում մեկ տարով վճարովի պրակտիկա անցնելու մրցույթին, անցել է հարցազրույց և սպասում է արդյունքներին։
Աշխատանքի վերաբերյալ հրապարակումներ
Մասնակցություն ԵՊՀ ՈՒԳԸ միջազգային երիտասարդական 10-րդ գիտաժողովին
Աշխատանքը քննարկվել է «Աշխարհագրություն և երկրաբանություն» բաժանմունքում, Սարո Շուրելեանի զեկուցումը լավագույնն է ճանաչվել։










