![էկոլայն эколайн ecoline](https://ecoline.am/wp-content/uploads/2021/09/04.jpg)
Մասնակցում ենք ARMENIA EXPO 2021-ին
Հարգելի գործընկերնե՛ր,
Սեպտեմբերի 16-18-ին «Էկոլայն» ընկերության ներկայացուցիչները հեղինակավոր ընկերությունների հետ միասին ներկա կլինեն «ARMENIA EXPO 2021» 20-րդ միջազգային ունիվերսալ առևտրաարդյունաբերական ցուցահանդեսային ֆորումին։
Այս միջոցառումը լավագույն առիթ է հանդիպելու և քննարկելու հնարավոր համագործակցության ուղիները և առաջարկները։ Սիրով կհանդիպենք Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային Համալիրում, ՀՀ, ք. Երևան, Ծիծեռնակաբերդ 1 հասցեում: