«Կանաչ» նախագծերի ներկայացման մրցույթ - ECOLINE technology
50625
post-template-default,single,single-post,postid-50625,single-format-standard,theme-vigor,edgt-core-1.3.2,woocommerce-no-js,ajax_fade,page_not_loaded,,vigor-ver-3.1, vertical_menu_with_scroll,smooth_scroll,wpb-js-composer js-comp-ver-6.4.2,vc_responsive
Scaling up green finance practices in Armenia

«Կանաչ» նախագծերի ներկայացման մրցույթ

«Էկոլայն» ընկերությունը դիմել է «Կանաչ Կլիմայի Հիմնադրամի» (GCF) ֆինանսավորմամբ իրականացվող «Scaling up green finance practices in Armenia» ծրագրի շրջանակում իրականացվող «Կանաչ» նախագծերի ներկայացման մրցույթին:

Մեր ընկերությունը ներկայացրել է ՓՄՁ-ներում էներգետիկական մենեջմենթի և աուդիտի իրականացման ծրագիր։

Ծրագրի արդյունքում ընտրվելու են առնվազն 10 պոտենցիալ նախագծեր և դիտարկվելու է վերջիններիս իրականացումը «Կանաչ Կլիմայի Հիմնադրամի» կողմից առաջարկվող ֆինանսական գործիքների միջոցով։

Մեր համոզմամբ ներկայացված ծրագրի իրականացումը կհանգեցնի շրջակա միջավայրի վրա դրական ազդեցության, այնպիսի ուղղություններով ինչպիսիք են՝ Էներգիախնայողությունը, այլընտրանքային էներգիայի գեներացումը և կայանների հետագա շահագործումը, ջրային ռեսուրսների և ընդհանրապես բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործումը, անթափոներ արտադրությունն ու թափոնների վերամշակումը, ավելի «կանաչ» ապրանքների և ծառայությունների ստեղծումը, ածխաթթու գազի արտանետումների նվազեցումը և այլն:

Մրցույթի արդյունքների և ընթացքի մասին կներկայացնենք հաջորդ հրապարակումներում։

No Comments

Post a Comment